Իշխանությունը ստեղծել է իրավիճակ, երբ ամենածույլն անգամ անառողջ հավակնություններ ունի ՀՀ-ի նկատմամբ. Աբրահամյան

Ալիևի ինքնախոստովանական պնդումները ոչ միայն մինչև 2018 թվականի ողջ պատկերն են ամբողջացնում, այլ հստակ ցույց են տալիս, թե ինչ ուղղությամբ էին պրոցեսները շարժվում:

Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

«Ադրբեջանի նախագահը կրկին վերհիշել է մինչև 2018 թվականի ժամանակաշրջանի Արցախի հարցով բանակցային շրջանը և նշել, որ միջազգային շրջանակներից իրեն ասում էին, որ «պետք է հարմարվի առկա այն իրողությունների հետ, որ Ղարաբաղը կորցրել է և նոր սերնդին խաղաղության նախապատրաստի»:

Այս թեմայով Ալիևն առաջին անգամ չէ, որ խոսում է: Մի առիթով էլ վերջինս նեղսրտել էր, որ 2016 թվականի հոկտեմբերին, Սերժ Սարգսյանի նախագահության շրջանում, փակ դռների հետևում, նրան ստիպում էին ճանաչել Արցախի անկախությունը:

Այդ շրջափուլում Ալիևն անգամ արկածախնդրության գնաց` ապրիլյան պատերազմի և դրան նախորդած դիվերսիոն պատերազմների միջոցով, սակայն միջազգային ճնշումը մշտապես աճել է և ինչպես Ալիևն է պնդում` իրեն ստիպել են համակերպվել այդ պահին առկա իրադրությանը:

Ալիևի ինքնախոստովանական պնդումները ոչ միայն այդ ժամանակահատվածի ողջ պատկերն են ամբողջացնում, այլ հստակ ցույց են տալիս, թե ինչ ուղղությամբ էին պրոցեսները շարժվում:

Իսկ հիմա Ալիևը խոսում է Սյունիքի և Հայաստանի մյուս մարզերի նկատմամբ իրենց ախորժակի և երկարաժամկետ պլանների մասին, որովհետև այն իրավիճակը, որը նրա համար Հայաստանի այսօրվա իշխանությունն է ստեղծել նույնիսկ ամենածույլերին մղում է մեր երկրի նկատմամբ անառողջ և չհիմնավորված հավակնությունների ձևավորմանը»,-գրել է Աբրահամյանը:

Լրահոս

Օրացույց

Նոյեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930