Պետք չէ իրականությունը խեղաթյուրել, ՀՀ-ն որևէ տեղ չի համաձայնել իր ինքնիշխանության սահմանափակմանը. Նիկոլ Փաշինյան

Այն բոլոր պնդումները, թե Հայաստանն ինչ-որ տեղ, ինչ-որ փաստաթղթում իբր թե համաձայնել է, որ երրորդ երկրները պետք է ապահովեն իր տարածքի ենթակառուցվածքների անվտանգությունը, դրանք ընդամենն իրականության խեղաթյուրումներ են։

Այս մասին Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ուզում եմ ավելացնել, որ նույնպիսի խեղաթյուրումներ են այն պնդումները, թե իբր Հայաստանը համաձայնել է ենթակառուցվածքների համար իր ինքնիշխանության որոշ սահմանափակումների:

ՀՀ իշխանություններն ամբողջությամբ երաշխավորում են ՀՀ տարածքով մարդկանց, տրանսպորտային միջոցների ու ապրանքների ազատ և անվտանգ տեղաշարժը»,- ասել նա։

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930