Ադրբեջանը ԼՂ գերեվարված ռազմաքաղաքական ղեկավարության դեմ նոր մեղադրանք է ներկայացրել

Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի ռազմաքաղաքական ղեկավարությանը նոր շինծու մեղադրանք է առաջադրել, որն ավելի շատ զավեշտի է նման:

Ադրբեջանի գլխավոր դատախազ Քյամրան Ալիևի խոսքով՝ ի թիվս նախորդ մեղադրանքների, նրանք մեղադրվում են նաև «պատմամշակութային հուշարձանների ոչնչացման» համար:

Դատախաղը հավելել է, որ ձերբակալվածների բոլոր իրավունքները իբր «պաշտպանված» են, նրանցից յուրաքանչյուրն ունի մի քանի փաստաբան և իրավունք ունի ծանոթանալ գործի նյութերին:

Ադրբեջանի գլխավոր դատախազությունը քրեական գործեր է հարուցել ԼՂ նախկին ռազմաքաղաքական ղեկավարներից 15-ի նկատմամբ:

2023 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի իրականացրած զանգվածային ռազմական ագրեսիայի հետևանքով ԼՂ ռազմաքաղաքական ղեկավարության մի մասն ապօրինաբար կալանավորվել է, տարվել Բաքու։

Նրանց մեղադրանք է առաջադրվել ահաբեկչության, ահաբեկչության ֆինանսավորման, օրենքով չնախատեսված զինված կազմավորումներ ու խմբավորումներ ստեղծելու, ահաբեկչության նպատակով վարժանքներ անցկացնելու համար։

Այժմ Բաքվում գերեվարված ու կալանքի տակ են պահվում ԼՂ նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը և Արայիկ Հարությունյանը, նախկին ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը և ԶՈւ շտաբի նախկին պետ Դավիթ Մանուկյանը:

Լրահոս

Օրացույց

Նոյեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930