Նեյմարը որոշել է փոխել ակումբային գրանցումը․ հայտնի է նոր ակումբի անունը

«Ալ-Հիլալի» բրազիլացի հարձակվող Նեյմարը չի պատրաստվում երկարաձգել պայմանագրի ժամկետը արաբական ակումբի հետ։ Այս մասին հայտնում է Fichajes-ը։

Ըստ աղբյուրի՝ 32-ամյա բրազիլացի հարձակվողը որոշել է հաջորդ ամառ տեղափոխվել հայրենիք։ Նեյմարը ցանկանում է ազատ գործակալի կարգավիճակով վերադառնալ «Սանտոս»։

Հիշեցնենք, որ բրազիլացին անցած ամառ էր միացել «Ալ-Հիլալին»: Կողմերի միջև գործող պայմանագրի ժամկետը ավարտվում է 2025 թվականի հունիսի վերջին։

Նեյմարը «Սանթոսի» ակադեմիայի սան է։ Բրազիլական ակումբի կազմում անցկացրած 225 խաղում նա խփել է 136 գոլ և կատարել 64 գոլային փոխանցում։

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930