Ռոբերտ Քոչարյանը չի մասնակցելու Մայր Տաճարի վերաօծման արարողություններին

Մյուռոնօրհնեքի և Մայր Տաճարի վերաօծման արարողություններին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը չի մասնակցելու:

Այս մասին MediaHub-ին հայտնեցին երկրորդ նախագահի գրասենյակից։

«Միաժամանակ շեշտեմ, որ երկրորդ նախագահը մշտապես ընդգծված հարգանք ունի Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու, նրա սպասավորների և հավատավոր ժողովրդի նկատմամբ»,- ասաց ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի պատասխանատու Բագրատ Միկոյանը։

Նշենք, որ Սուրբ Տրդատի բաց խորանում Մյուռոնօրհնության սուրբ արարողությունը տեղի կունենա այսօր՝ սեպտեմբերի 28-ին, իսկ հաջորդ օրը՝ սեպտեմբերի 29-ին, կվերաօծվի Մայր Տաճարը:

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930