Նեթանյահուն հայտարարում է՝ չեն հանդուրժելու երկրի հյուսիսային սահմանին ահաբեկչական բանակի առկայությունը

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն քիչ առաջ Նյու Յորքում ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովում ելույթ ունենալով հայտարարեց՝ իրենք չեն հանգստանա, քանի դեռ Իսրայելի քաղաքացիներն իրենց տներ անվտանգ վերադառնալու չեն կարող, իրենք չեն հանդուրժելու երկրի հյուսիսային սահմանին ահաբեկչական բանակի առկայությունը։

Իսրայելի վարչապետը պնդում է՝ իրենք խաղաղություն են ուզում և ստիպված են պաշտպանվել Իրանի կազմակերպած ռազմաճակատներում։

Իրանամետ «Հեզբոլա»-ի դեմ շարունակվող ռազմական գործողությանը զուգահեռ Իսրայելի վարչապետը Իրանին զգուշացնում է՝ եթե իրենց հարվածեն, պատասխան է լինելու, իրենց համար Իրանում որևէ անհասանելի տեղ չկա։ Նեթանյահուն ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին կոչ է անում վերականգնել Իրանի դեմ պատժամիջոցները, որպեսզի այդ երկիրը միջուկային զենք չունենա։

Լրահոս

Օրացույց

Դեկտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031