Մահացել է շվեյցարացի հեծանվորդուհի Մյուրիել Ֆյուրերը, որը Ցյուրիխում ընթացող պատանիների աշխարհի առաջնության մրցավազքի ժամանակ գլխի ծանր վնասվածք էր ստացել։ Այս մասին հաղորդվում է Հեծանվային սպորտի միջազգային միության (UCI) կայքում։
«Մյուրիել Ֆյուրերի մահից հետո հեծանվային միջազգային հանրությունը կորցնում է մի հեծանվորդուհու, որը պայծառ ապագա ուներ», — ասվում է հայտարարության մեջ:
18-ամյա շվեյցարուհին վնասվածքը ստացել է սեպտեմբերի 26-ին։ Մարզիկին ուղղաթիռով տեղափոխվել էին քաղաքային մայրուղուց և անմիջապես վիրահատել։
Արդյունքում բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը։ Ֆյուրերը մահացել է Ցյուրիխի համալսարանական հիվանդանոցում։