Կան խնդիրներ Ռուսաստանի հետ հարաբերություններում, պետք է ջանքեր գործադրել հայ-ռուսական խնդիրները լուծելու համար։
Այա մասին «Եռաբլուր»-ում լրագրողների հետ զրույցում հայտնել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ շարունակելով.
«Ես կարծում եմ, որ մենք պետք է հավասարակշռենք և փորձենք վերացնել բոլոր խութերը:
Բազմաթիվ խնդիրներ են առաջանում, որոնց բացատրությունները մինչև վերջ տրված չեն լիարժեք: Կարծում եմ՝ մենք պետք է փորձենք հասկանալ բացատրությունները և ճիշտ որոշումներ կայացնել»։
Փոխվարչապետի խոսքով` աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս և մի շարք խնդիրների համար բացատրությունները լիարժեք տրված չեն:
«Կարծում եմ` պետք է փորձել բացատրությունները հասկանալ ու ճիշտ որոշումներ կայացնել»,- նշել է փոխվարչապետը: