Նեթանյահուն ՄՔԴ-ին հորդորել է ձերբակալության օրդեր տալ Թուրքիայի և Պաղեստինի ղեկավարների համար

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Հաագայի Միջազգային քրեական դատարանին հորդորել է ձերբակալության օրդեր տալ Թուրքիայի և Պաղեստինի նախագահների համար՝ Իսրայելի դեմոկրատական ճանապարհով ընտրված առաջնորդներին հետապնդելու փոխարեն:

Այս մասին փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

«ՄՔԴ դատախազ Քարիմ Խանը հանդիպել է Թուրքիայի նախագահ Էրդողանին, ով հայտնի է քուրդ խաղաղ բնակիչների սպանությամբ և լրագրողների բանտարկմամբ, ինչպես նաև Պաղեստինի ինքնավարության նախագահ Մահմուդ Աբասի հետ, ով հերքում է Հոլոքոստը և վճարում է ահաբեկիչներին՝ հրեաներին սպանելու համար։

Ռազմական հանցագործությունների համար Էրդողանին և Աբասին ձերբակալելու օրդեր արձակելու փոխարեն, Խանը շարունակում է Իսրայելի ժողովրդավարական ճանապարհով ընտրված առաջնորդներին ներկայացնել որպես պատերազմի հանցագործներ, մինչդեռ նրանք արդար պատերազմ են մղում ահաբեկիչների դեմ»,- ասել է Նեթանյահուն:

Իսրայելի վարչապետը հեգնանքով նշել է, որ նման երևույթ կարող է լինել միայն ՄԱԿ-ում։

Լրահոս

Օրացույց

Հոկտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031