Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի նախարարությունը մտահոգիչ է համարում Վեդիի դպրոցներից մեկում տեղի ունեցած ցավալի միջադեպը:
Ուսումնական գործընթացում անվտանգության կանոնների պահպանումը և այդ ուղղությամբ երեխաների հետ տարվող աշխատանքներում ուշադրության ու զգոնության մեծացումը նախարարությունը համարում է առաջնահերթ խնդիր:
«ԿԳՄՍ նախարարության կողմից միջադեպի առնչությամբ ուսումնասիրություն է իրականացվում՝ հաշվի առնելով ուսումնական գործընթացի կազմակերպման համար սահմանված կանոնները և ընթացակարգերը: Եթե ուսումնասիրության արդյունքում պարզվի, որ ուսուցման կազմակերպման գործընթացի հետ կապված բացթողումներ և թերացումներ են եղել, կձեռնարկվեն համապատասխան քայլեր: Երեխային մաղթում ենք շուտափույթ ապաքինում»,- «Արմենպրես»-ի թղթակցին այս մասին հայտնեց ԿԳՄՍ նախարարության տեղեկատվության բաժնի պետ Կարինե Մանուկյանը՝ հույս հայտնելով, որ իրավապահ մարմինների կողմից դեպքի բոլոր հանգամանքները կուսումնասիրվեն և կբացահայտվեն:
Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ Արարատի մարզի դպրոցներից մեկում վնասվածք ստացած 10-ամյա երեխան արդեն մի քանի օր է՝ գտնվում է կոմայի մեջ: Բաժանորդագրվեք մեր ալի