Իրավիճակը խիստ վտանգավոր է, գրեթե լայնամասշտաբ պատերազմի մեջ ենք․ Բորել

ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը չափազանց վտանգավոր եւ «լայնամասշտաբ պատերազմին» մոտ է որակել Լիբանանում տեղի ունեցող էսկալացիան: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։

«Իրավիճակը խիստ վտանգավոր է և մտահոգիչ։ Ես կարող եմ ասել, որ մենք գրեթե լայնամասշտաբ պատերազմի մեջ», — հայտարարել է եվրոպական դիվանագիտության ղեկավարը Նյու Յորքում կայացած մամուլի ասուլիսում՝ նշելով հարվածների աճող ինտենսիվությունը եւ զոհերի թվի ավելացումը:

Մերձավոր Արևելքում իրավիճակը կտրուկ սրվել է 2023 թվականի հոկտեմբերի 7-ին պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման զինյալների՝ Գազայի հատվածից Իսրայելի տարածք ներթափանցումից հետո, որն ուղեկցվել է սահմանային բնակավայրերի բնակիչների սպանություններով և 250 պատանդների գրավմամբ։ Իսրայելը հայտարարել Է Գազայի ամբողջական շրջափակման մասին և սկսել է պատասխան հարվածներ հասցնել Գազայի հատվածին և Լիբանանի ու Սիրիայի առանձին շրջաններին, ինչից հետո ցամաքային գործողություն է սկսել Պաղեստինյան անկլավում:

Լրահոս

Օրացույց

Հոկտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031