ՍԴ նախագահ Արման Դիլանյանը` Հրայր Թովմասյանի գործի մասին

Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանից այսօր հետաքրքրվեցին, թե ինչպե՞ս է վերաբերվում ՍԴ անդամ Հրայր Թովմասյանի շուրջ ծավալվող գործընթացներին։

«Որպես անձ՝ ուշադիր հետևում եմ այդ իրադարձություններին, բայց որևէ կերպ չեմ միջամտում քրեական գործի քննությանը։ Իսկ որպես դատարան, որպես դատարանի դատավոր և նախագահ, երբ կգա մեր ասելիքի ժամանակը, մենք անպայման կասենք»,- ասաց Դիլանյանը։

Ինչ վերաբերում է Կիրանցում սահմանազատման գործընթացի վերաբերյալ գնահատականներին, թե այն ապօրինի է, Դիլանյանն ասաց, որ ինքն այս պահին գնահատական չի տա, ավելի լավ է՝ սպասեն, երբ որ հարցը կգա Սահմանադրական դատարան, այդ ժամանակ իրենց գնահատականը կտան։

Լրահոս

Օրացույց

Դեկտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031