Շախմատի համաշխարհային Oլիմպիադա․ Հայաստանի կանանց հավաքականը զբաղեցրեց 5-րդ, տղամարդկանց հավաքականը՝ 6-րդ տեղը

Հայաստանի կանանց հավաքականը լավագույն հնգյակում է շախմատի համաշխարհային 45-րդ Oլիմպիադայում, հայտնում է Հայաստանի Շախմատի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։

Մեր կանանց հավաքականը կիսել է 3-6-րդ հորիզոնականները՝ լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցնելով 5-րդ հորիզոնականը:

Օլիպիադայի վերջին խաղափուլում մեր կանանց հավաքականը 3:1 հաշվով հաղթեց Գերմանիայի հավաքականին:

Մեր տղամարդկանց հավաքականը կիսել է 2-6-րդ հորիզոնականները՝ լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցնելով 6-րդ հորիզոնականը: Օլիպիադայի վերջին խաղափուլում մեր տղամարդկանց հավաքականը 2.5:1.5 հաշվով հաղթեց Իրանի հավաքականին:

Նշենք, որ տղամարդկանց և կանանց մրցաշարերում չեմպիոն դարձան Հնդկաստանի հավաքականները։

Լրահոս

Օրացույց

Դեկտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031