Դատախազը հանձնարարել է չձերբակալել Լապշինին. նա ազատության մեջ է

Ռուս-հրեական ծագմամբ հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինը ՀՀ ոստիկանության աշխատակիցների կողմից հայտնաբերվել է 2024 սեպտեմբերի 21-ին Բելառուսի Հանրապետության իրավապահ մարմինների կողմից հետախուզման մեջ գտնվելու հիմքով:

ՀՀ գլխավոր դատախազության տարածած պարզաբանման մեջ նշվում է, որ դատախազի կողմից փաստաթղթերն ուսումնասիրելուց հետո բանավոր հանձնարարվել է Լապշինին չձերբակալել. ներկայում նա ազատության մեջ է։

Սեպտեմբերի 21-ին Լապշինը հայտարարել էր, որ «Զվարթնոց» օդանավակայանում նրա մուտքը Հայաստան կասեցրել են սահմանապահները, վերցրել են անձնագիրը։ 

Լրահոս

Օրացույց

Հոկտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031