Իրավապահները արգելափակել են բլոգեր Լապշինի մուտքը ՀՀ տարածք

«Ադրբեջանի և Ռուսաստանի Դաշնության հետախուզման հիման վրա հենց նոր Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում իրավապահները արգելափակել են իմ մուտքը ՀՀ տարածք»: Այս մասին քիչ առաջ Տելեգրամ ալիքում գրել է բլոգեր Ալեքսանդր Լապշինը:

«Նրանք պահանջել են իրենց հետ գնալ գրասենյակ։ Ես հրաժարվել եմ։ Նրանք վերցրել եմ իմ անձնագիրը, ես ավելի քան մեկ ժամ է, ինչ կանգնած եմ անձնագրային հսկողության կետերից մեկի դիմաց: Իրավիճակը շատ տհաճ է, ինձ անհրաժեշտ է լրատվամիջոցների աջակցությունը։ Սահմանապահները հայերեն են շփվում, ես միայն հասկացել եմ «կալանավորել» բառը»,-գրել է Լապշինը:

Լրագրող Արտյոմ Երկանյանը հայտնում է․

«Հենց նոր հետս կապվեց Ալեքսանդր Լափշինը ու հայտնեց, որ Հայաստան գալուց Զվարթնոց օդանավակայանում մեր իրավապահները թույլ չեն տվել իրեն մուտք գործել երկիր, վերցրել են իրենից անձնագիրը ու առաջարկել են սպասել: Նա ենթադրում է, որ պատճառը միջազգային հետախուզումն է, որի հայտը տարածել է Ադրբեջանը:

Հետաքրքիր է, արդյո՞ք Ադրբեջանի տարածած հայտը պետք է հիմք լինի Հայաստանի իրավապահների համար»։

Լրահոս

Օրացույց

Հոկտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031