Բրիտանիան թույլ չի տա հարվածել Ռուսաստանի խորքին առանց ԱՄՆ հավանության. The Times

Մեծ Բրիտանիան թույլ չի տա Ուկրաինային օգտագործել Storm Shadow հեռահար հրթիռները ռուսական տարածքին հարվածելու համար՝ առանց ԱՄՆ համաձայնության, տեղեկացրել է The Times-ը՝ հղում կատարելով իրազեկ աղբյուրներին։ Պարբերականի տվյալներով՝ Լոնդոնը մտադիր չէ ինքնուրույն գործել, քանի որ ամերիկյան ուղղորդող համակարգերը կարեւոր դեր են խաղում թիրախներին ճշգրիտ հարվածելու հարցում։

Բրիտանիայի իշխանությունները, այնուամենայնիվ, կարծում են, որ ԱՄՆ-ը, ամենայն հավանականությամբ, «կանաչ լույս» կվառի այդ հրթիռների օգտագործման առջեւ ՄԱԿ Գլխավոր վեհաժողովում, որը տեղի կունենա սեպտեմբերի 22-23-ին Նյու Յորքում։ Բայց նախագահ Բայդենի վարչակազմի ներսում տարաձայնություններ են առաջացել Storm Shadow-ի օգտագործման առիթով։ Աղբյուրների տեղեկացմամբ՝ հակասություններ են ծագել պետքարտուղար Էնթոնի Բլինքենի եւ նախագահի ազգային անվտանգության գծով խորհրդական Ջեյք Սալիվանի միջեւ։

Սեպտեմբերի 16-ին պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը, ամփոփելով Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ Բայդենի հանդիպման արդյունքները, հայտնել է, որ ԱՄՆ-ը առայժմ պատրաստ չէ հանել հեռահար զենքի օգտագործման սահմանափակումները։ Պատասխանելով լրագրողների՝ այս առնչությամբ ընթացիկ վիճակի մասին հարցին՝ Միլլերն ընդգծել է. «Ներկա պահին մենք մեր քաղաքականության որեւէ փոփոխության մասին հայտարարություններ չունենք»։ Նա նաեւ ավելացրել է, որ Վաշինգտոնը շարունակում է օգնություն ցուցաբերել Ուկրաինային եւ սերտ փոխգործակցություն պահպանել Կիեւի հետ։

Լրահոս

Թուրքիային մատակարարված ռուսական С-400 զենիթահրթիռային համակարգերը մնում են Թուրքիայի բանակի սպառազինության մեջ, դրանց վերաբերյալ դիրքորոշման ոչ մի փոփոխություն չկա։ Այս մասին Անկարայում լրագրողներին հայտնել են հանրապետության ազգային պաշտպանության նախարարության աղբյուրները։ «ՀՕՊ С-400 համակարգերը մեր բանակի սպառազինության մեջ են։ Մեր դիրքորոշումը С-400-ի վերաբերյալ չի փոխվել»,- հայտարարել են աղբյուրները։ Այսպիսով, գերատեսչությունում մեկնաբանել են որոշ լրատվամիջոցներում ավելի վաղ հայտնված այն պնդումները, թե Թուրքիան կարող է հետ վերադարձնել

Օրացույց

Սեպտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930