Նեթանյահուն նոր հարվածներով է սպառնացել հութիներին

Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն սպառնացել է Եմենի հութիներին այն բանից հետո, երբ Եմենից բալիստիկ հրթիռ է արձակվել Իսրայելի կենտրոնական մաս, գրում է Times of Israel-ը։

«Հութիներն արդեն պետք է իմանային, որ մենք մեծ գին ենք պահանջում մեզ վնասելու ցանկացած փորձի համար,- հայտարարել է նա կառավարության նիստի սկզբում:- Նրանք, ովքեր հիշեցման կարիք ունեն, կարող են այցելել Հոդեյդա նավահանգիստ»:

Իսրայելը հարված էր հասցրել հութիների վերահսկած գլխավոր նավահանգստին հուլիսի 20-ին այն բանից հետո, երբ խմբավորման կողմից արձակված անօդաչուն գրոհեց Թել Ավիվը, ինչի հետևանքով զոհվեց մեկ և վիրավորվեց չորս մարդ: Հութիների ռազմական ներկայացուցիչ Յահյա Սարին ստանձնեց հրթիռային այդ հարվածի պատասխանատվությունը:

«Նա, ով կհարձակվի մեզ վրա, չի խուսափի մեր հասանելիությունից: ՀԱՄԱՍ-ն արդեն հասկանում է դա»,- հավելել է նա՝ հայտարարելով, որ Գազայում ՀԱՄԱՍ-ը կոչնչացվի, և բոլոր պատանդները կազատվեն։

Պատասխանելով Իսրայելի հյուսիսի բնակիչների զայրացած կոչերին՝ կապված լիբանանյան «Հեզբոլլահ» շարժման ամենօրյա հարձակումների պատճառով այնտեղ անվտանգության վիճակի վատթարացման հետ, Նաթանյահուն հայտարարել է, որ «ստատուս քվոն չի շարունակվի»:

Նա սահմանի երկայնքով «ուժերի հավասարակշռությունը փոխելու» կոչ է արել և խոստացել «անհրաժեշտ ամեն բան անել», որպեսզի հյուսիսային շրջանի իսրայելցիները կարողանան վերադառնալ իրենց տները:

Նաթանյահուն նաև միասնության կոչ է արել՝ ասելով, որ հաղթանակը կգա «երբ միասնական ազգը հանդես գա մեր թշնամիների դեմ, որպեսզի ապահովի մեր ապագան»:

Լրահոս

Թուրքիային մատակարարված ռուսական С-400 զենիթահրթիռային համակարգերը մնում են Թուրքիայի բանակի սպառազինության մեջ, դրանց վերաբերյալ դիրքորոշման ոչ մի փոփոխություն չկա։ Այս մասին Անկարայում լրագրողներին հայտնել են հանրապետության ազգային պաշտպանության նախարարության աղբյուրները։ «ՀՕՊ С-400 համակարգերը մեր բանակի սպառազինության մեջ են։ Մեր դիրքորոշումը С-400-ի վերաբերյալ չի փոխվել»,- հայտարարել են աղբյուրները։ Այսպիսով, գերատեսչությունում մեկնաբանել են որոշ լրատվամիջոցներում ավելի վաղ հայտնված այն պնդումները, թե Թուրքիան կարող է հետ վերադարձնել

Օրացույց

Սեպտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930