Ռուսաստանն ու Ուկրաինան փոխանակել են ռազմագերիներին. լրագրող Լենյա Ումերովան վերադարձել է տուն՝ Ուկրաինա

Ռուսաստանն ու Ուկրաինան փոխանակել են ռազմագերիներին։ Մասնավորապես, Կուրսկի շրջանի զինվորականները վերադարձել են Ռուսաստան, իսկ լրագրող Լենյա Ումերովան՝ Ուկրաինա։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է ռազմագերիների փոխանակման մասին։ Փոխանցում է theins.ru-ն։

Զելենսկու խոսքով՝ Ուկրաինա է վերադարձել 49 մարդ, այդ թվում՝ Ուկրաինայի զինված ուժերի զինվորականներ, ոստիկաններ, սահմանապահներ և քաղաքացիական անձինք։ Փոխանակման մասնակիցներից մեկը Ղրիմի թաթար Լենյա Ումերովան էր, ով նախկինում ձերբակալվել էր Ռուսաստանում՝ լրտեսության մեղադրանքով։

25-ամյա Ումերովան ձերբակալվել էր ռուս-վրացական սահմանին 2022 թվականի դեկտեմբերի սկզբին, երբ նա Թբիլիսիից Սիմֆերոպոլ էր մեկնում հիվանդ հորը տեսակցելու։ 2023 թվականի մայիսին Ումերովային մեղադրանք է առաջադրվել լրտեսության համար (Քրեական օրենսգրքի 276-րդ հոդված), և այդ ժամանակվանից նա գտնվում էր նախնական կալանքի տակ։ Նրա գործը գաղտնազերծվել է:

Լրահոս

Օրացույց

Դեկտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031