Հաջորդ խաղաղության գագաթնաժողովին կհրավիրեն նաև Ռուսաստանին

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Գլոբալ խաղաղության հաջորդ գագաթնաժողովը նախատեսված է 2024 թվականի նոյեմբերին, և պատրաստվում են դրան հրավիրել նաև Ռուսաստանին։ Համապատասխան հայտարարությամբ նա հանդես է եկել սեպտեմբերի 13-ին, հաղորդում է Le Monde-ը։

Բացի այդ, Զելենսկին հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ նոր հանդիպման մասին՝ ներկայացնելու իր «հաղթական ծրագիրը», թե ինչպես վերջ դնել Ռուսաստանի կողմից սանձազերծած պատերազմին, հայտնում է Unian-ը։

Նշվում է, որ նրա առաջարկը ներառելու է «փոխկապակցված լուծումների համակարգ, որը Ուկրաինային բավարար իշխանություն կտա այս պատերազմը խաղաղության ուղի տանելու համար»։

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30