Արևմուտքն ուղղակիորեն կներքաշվի Ռուսաստանի դեմ պատերազի մեջ, եթե թույլ տա Ուկրաինային հարվածել ռուսական տարածքին արևմտյան արտադրության հեռահար հրթիռներով, երեկ հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ շեշտելով՝ այն կփոխի հակամարտության բնույթն ու շրջանակը:
«Նախագահ Պուտինի երեկվա հայտարարությունը շատ կարևոր է: Այն չափազանց պարզ է, միանշանակ և տարընթերցումների տեղ չի թողնում։ Մենք կասկած չունենք, որ այդ հայտարարությունը հասավ նրանց, ում համար նախատեսված էր», — ասել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
Նախագահ Վլադիմիր Զելենսկին ամիսներ շարունակ խնդրում է Կիևի դաշնակիցներին՝ թույլ տալ Ուկրաինային արևմտյան հրթիռներ արձակել Ռուսաստանի տարածքի խորք, այդ թվում՝ ամերիկյան հեռահար ATACMS և բրիտանական Storm Shadows, սահմանափակելու Մոսկվայի կարողությունը հարձակումներ իրականացնելու համար:
«Եթե այս որոշումն ընդունվի, դա կնշանակի ոչ պակաս, քան ՆԱՏՕ-ի երկրների, ԱՄՆ-ի և եվրոպական երկրների անմիջական ներգրավվածություն ուկրաինական պատերազմին», — ասել է Պուտինը՝ շեշտելով՝ Ռուսաստանը ստիպված կլինի ընդունել «համապատասխան որոշումներ»: