Բայդենը հակված է համաձայնել Կիևի կողմից ՌԴ տարածքում արևմտյան զենքի օգտագործմանը. NYT

The New York Times-ը հոդված է հրապարակել՝ հիմնված անանուն «եվրոպական» աղբյուրների խոսքերի վրա։

Նրանք ասում են, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտնվել է Ուկրաինային ռուսական տարածքում արևմտյան զենք կիրառելու թույլտվության շեմին, պայմանով, որ դրանք ամերիկյան զենքեր չեն։

Ուրբաթ օրը Բայդենը կհանդիպի Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ։ Հայտնի է, որ բրիտանական կառավարությունը լիովին ընդունելի է համարում Storm Shadow թեւավոր հրթիռների կիրառումը Ռուսաստանի խորքում գտնվող թիրախների դեմ։ Սակայն հայտնի է, որ Լոնդոնը ցանկանում էր ուղիղ համաձայնություն ստանալ Վաշինգտոնից, որպեսզի տպավորություն չստեղծվի, թե այս հարցում դաշնակիցների միջեւ տարաձայնություններ կան։

Ըստ աղբյուրների՝ Բայդենը դեռ վերջնական որոշում չի կայացրել։

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930