Ադրբեջանի ԱԳՆ-ն դժգոհել է ԵՄ հայտարարություններից՝ դրանք գնահատելով որպես միջամտություն իր ներքին գործերին

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն արձագանքել է Եվրոպայի խորհրդի Խոշտանգումների կանխարգելման կոմիտեի հայտարարության առնչությամբ Եվրամիության սեպտեմբերի 11-ի հայտարարությանը:

Դրանում կոմիտեն նշել էր, որ տարիներ շարունակ Ադրբեջանի մի շարք գերատեսչություններ, այդ թվում՝ իրավապահ կառույցները, մերժում են «քայլեր ձեռնարկել՝ կյանքի կոչելու Կոմիտեի երկարամյա հանձնարարականները՝ դադարեցնելու խոշտանգումների պրակտիկան»։

Եվրամիությունն Ադրբեջանին կոչ է արել վերսկսել համագործակցությունը ԵԽ կոմիտեի հետ և վերջ տալ լրագրողների ու ակտիվիստների հետապնդումներին:

«Թեմային ադնրադարձել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեն՝ հայտարարելով, թե ԵՄ-ն կողմնակալ և անարդար հայտարարություններ է արել, որոնք Ադրբեջանի կողմից գնահատվում են որպես միջամտություն իր երկրի ներքին գործերին:

«Մասնավորապես, COP29-ի նախաշեմին Ադրբեջանի դեմ ուղղված այս զրպարտչական արշավը մեր երկրի նկատմամբ կողմնակալության վառ օրինակ է»,- նշել է ԱԳՆ ներկայացուցիչը:Նա խորհուրդ է տվել Եվրամիությանը կենտրոնանալ ԵՄ անդամ երկրներում մարդու իրավունքների խախտումների վրա:

Լրահոս

Լորդ Մայքլ Էշքրոֆթը նույնպես Ուկրաինայի հին ընկերներից է, ով աջակցում է մեր պետությանը օգնություն ցուցաբերելու հետ կապված նախաձեռնություններին։ Դեռևս 2024 թվականին՝ Յալթայի եվրոպական ռազմավարության ամենամյա հանդիպման շրջանակում, Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հանդիպել է Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնի հետ և շնորհակալություն հայտնել նրան միջազգային օգնություն ցուցաբերելու հարցում աջակցության համար։

Օրացույց

Սեպտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930