Կառավարությունը երկու ընկերության ազատեց մաքսատուրքից

Գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում մաքսատուրքից ազատվեց «ԱԳ ԻՄՊԵՔՍ» ՍՊԸ-ն: Համապատասխան որոշումն ընդունել է կառավարությունն՝ իր այսօրվա նիստում։

Նշվում է, որ «ԱԳ ԻՄՊԵՔՍ»-ի կողմից ներմուծվող սարքավորումը նախատեսվում է օգտագործել ամրակալների, կեռերի, ոտնակների և այլ նմանատիպ ապրանքատեսակների արտադրության համար։ Արտադրությունն իրականացվելու է ՀՀ Երևան քաղաքում։ Ընկերությունը հիմնադրվել է 2018 թվականին։ Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 25 մլն դրամի կապիտալ ներդրում սարքավորման ձեռքբերման համար։ Ներկայումս առկա է 56 աշխատատեղ 368 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Ներդրումային ծրագրի շրջանակներում մինչև 2026 թվականը նախատեսվում է աշխատատեղերի թիվը հասցնել մինչև 65-ի՝ 378 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 25 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 2․5 մլն դրամ:

Մեկ այլ որոշմամբ կառավարությունը մաքսատուրքից ազատեց «Լ․Ա․ՊԼԱՍՏ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը, որի կողմից ներմուծվող հումքը նախատեսվում է օգտագործել պոլիէթիլենային և պոլիպրոպիլենային հումքով տոպրակների, պարկերի և կախիչների արտադրության համար։ Արտադրությունն իրականացվելու է ՀՀ Երևան քաղաքում։ Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 3 մլրդ դրամի ներդրում հումքի ձեռքբերման համար։ Ներկայումս առկա է 110 աշխատատեղ 309 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Ներդրումային ծրագրի շրջանակներում մինչև 2027 թվականը նախատեսվում է աշխատատեղերի թիվը հասցնել մինչև 140-ի՝ 370 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 2․66 մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 173 մլն դրամ:

Լրահոս

Օրացույց

Հոկտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031