Մահացել է գրականագետ Ֆելիքս Բախչինյանը

Մահացել է գրականագետ, թարգմանիչ, ՀԳՄ անդամ Ֆելիքս Բախչինյանը։ Այս մասին հայտնում են Հայաստանի գրողների միությունից։

Հայաստանի գրողների միության անձնակազմն իր խորին ցավակցությունն է հայտնում ընտանիքին, մտերիմներին, հարազատներին։

«Ֆելիքս Բախչինյանի հոգեհանգիստը տեղի կունենա սեպտեմբերի 12-ին՝ ժամը 17:00-20:00 , Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում։ Հուղարկավորությունը՝ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 13:00-ին, նույն տեղից»,-ասվում է հաղորդագրության մեջ։

Ֆելիքս Բախչինյանը ծնվել է 1950 թվականին Ալավերդի քաղաքում։ Ավարտել է Բագրատաշենի թիվ 1 միջնակարգ դպրոցը, Էջմիածնի ակումբագրադարանային տեխնիկումը, Կիրովականի մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետը։ 1978-1981 թվականներին Վիլնյուսի պետական համալսարանի լիտվական գրականության ամբիոնում ուսումնասիրել է հայ-լիտվական գրական-մշակութային կապերը։

Լրահոս

Օրացույց

Դեկտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031