Վրաստանի հավաքականը հաղթեց Ալբանիայի, Չեխիայի հավաքականը՝ Ուկրաինայի ընտրանուն

Վրաստանի հավաքականը Ազգերի լիգայի 2-րդ տուրի խաղում հյուրընկալվելիս հաղթեց Ալբանիայի ընտրանուն՝ 1-0:

Այս հանդիպման միակ գոլը խփեց Գիորգի Կոչորաշվիլին։

Վրացիները 6 միավորով գլխավորում են B լիգայի մրցաշարային աղյուսակի 1-ին խումբը:

Պավել Շուլցի դուբլը և Տոմաս Սոուչեկի 11 մետրանոցից գոլը Չեխիային հաղթանակ բերեց Ուկրաինայի հետ խաղում (3-2):

Չեխերը վաստակել են 3 միավոր և քառյակում զբաղեցնում են երրորդ հորիզոնականը․ Ալբանիան նույնքան միավորով երկրորդն է։ Վերջին տեղում ուկրաինացիներն են (0 միավոր):

Աղբյուրը՝ Armsport.am

Լրահոս

Օրացույց

Դեկտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031