Skip to main content

ԱԺ նախագահը և Չինաստանի դեսպանը արձանագրել են պետությունների միջև ռազմավարական գործընկերության զարգացումը

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանն օգոստոսի 12-ին ընդունել է ՀՀ-ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սինվեյ Լիին։

Այս մասին տեղեկանում ենք ԱԺ կայքէջից:

Դեսպանը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ՀՀ Ազգային ժողովի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ։

Հանդիպման ընթացքում կողմերը գոհունակությամբ արձանագրել են, որ Հայաստանի և Չինաստանի միջև հարաբերությունները զարգանում են ռազմավարական գործընկերության մակարդակով։

Քննարկվել են միջխորհրդարանական հարաբերությունների հետագա խորացմանն ու փոխգործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր։

Կողմերը կարևորել են նաև տարբեր ոլորտներում համագործակցության զարգացման և նոր ուղղություններով փոխգործակցության հնարավորությունների ընդլայնման անհրաժեշտությունը։

Լրահոս

Օրացույց

Օգոստոսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31