«ՀրազՋԷԿ» ԲԲԸ-ի չգործող ձուլարանում պայթյունից տուժած քաղաքացիներից չորսի վիճակը գնահատվում է միջին ծանրության, մեկինը՝ ծայրահեղ ծանր. ՀՀ ԱՆ

«ՀրազՋԷԿ» ԲԲԸ-ի չգործող ձուլարանում տեղի  ունեցած պայթյունի հետևանքով հոսպիտալացված 5 քաղաքացիներից չորսի  վիճակը գնահատվում է միջին ծանրության, մեկինը՝ ծայրահեղ ծանր:

Այս մասին հայտնեցին ՀՀ առողջապահության նախարարությունից նշելով, որ ծայրահեղ ծանր վիճակում գտնվող քաղաքացուն այս պահին վիրահատում են:

Հիշեցնենք, որ Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնը սեպտեմբերի 10-ին, ժամը 16։49-ին ահազանգ է ստացվել, որ «ՀրազՋԷԿ» ԲԲԸ-ի չգործող ձուլարանում տեղի է ունեցել պայթյուն. կան տուժածներ:  Նախնական տվյալներով՝ վեց տուժած հոսպիտալացվել է բժշկական կենտրոն, որտեղ Է. Հ-ն (ծնված 1978թ. ) մահացել է:

Լրահոս

Օրացույց

Հոկտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031