ԱԳՆ գլխավոր քարտուղարը մեկնաբանել է «Երևանյան երկխոսություն» համաժողովին ՌԴ հյուրերի բացակայությունը

«Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովին մասնակցելու հրավեր Հայաստանն ուղարկել է բոլոր գործընկերներին: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչու համաժողովին Ռուսաստանից բարձրաստիճան հյուրեր չեն մասնակցում։

«Ճիշտ կլինի, որ այդ հարցն ուղղեք ռուսական կողմին։ Մենք հրավերներ ուղարկել ենք մեր բոլոր գործընկերներին»,- ասաց նա՝ հավելելով, որ որևէ մեկից մերժում չեն ստացել։

ԱԳՆ գլխավոր քարտուղարը շեշտեց, որ համաժողովին մասնակցելու հրավեր է ուղարկվել նաև թուրքական կողմին։

Նրա խոսքով՝ այս հարթակում շոշափվում են ոչ միայն Հայաստանի, այլև ամբողջ տարածաշրջանին վերաբերող հարցեր։ Ինչ վերաբերում է «խաղաղության խաչմերուկ» նախագծին, ապա Կարապետյանը նշեց, որ այն հավակնոտ հայտ է տարածաշրջանային հաղորդակցությունների բացման և Արևելքի ու Արևմուտքի միջև կապի հաստատման համար:

Լրահոս

Օրացույց

Հոկտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031