Ալեն Սիմոնյանը հույս է հայտնել, որ Լյուքսեմբուրգը ջանքեր կներդնի հայ գերիներին Հայաստան վերադարձնելու հարցում

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սեպտեմբերի 9-ին ընդունել է Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության փոխվարչապետ, արտաքին գործերի եւ արտաքին առեւտրի նախարար Քսավիե Բետելի գլխավորած պատվիրակությանը՝ նշելով, որ Հայաստանը մեծապես կարեւորում է հայ-լյուքսեմբուրգյան հարաբերությունների ամրացումն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ համագործակցային հարթակներում:

«Հայաստանը բարձր է գնահատում խորհրդարանական դիվանագիտության դերը երկու երկրների միջեւ բարձր մակարդակի քաղաքական երկխոսության դինամիկ զարգացման հարցում, եւ մենք պատրաստակամ ենք խորացնել այդ հարաբերությունները»,- նշել է ՀՀ ԱԺ նախագահը:

Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության փոխվարչապետ, արտաքին գործերի եւ արտաքին առեւտրի նախարար Քսավիե Բետելն էլ իր հերթին շնորհակալություն է հայտնել ՀՀ ԱԺ նախագահին ջերմ ընդունելության համար ու ընդգծել, որ Լյուքսեմբուրգը Հայաստանի կողքին է եվրաինտեգրման ճանապարհին:

ՀՀ ԱԺ նախագահը Քսավիե Բետելին է ներկայացրել տարածաշրջանում խաղաղության հասնելու Հայաստանի տեսլականը, ինչպես նաեւ անդրադարձել Ադրբեջանում պահվող հայ գերիների խնդրին: Ալեն Սիմոնյանը հույս է հայտնել, որ Լյուքսեմբուրգը եւս ջանքեր կներդնի հայ գերիներին Հայաստան վերադարձնելու հարցում:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաեւ երկկողմ հետաքրքրության բազմաթիվ այլ հարցերի:

Լրահոս

Օրացույց

Հոկտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031