Պատգամավորները կառավարությանն առաջարկել են վերանայել դեղերի նկատմամբ ԱԱՀ կիրառումը

Հայաստանի ազգային ժողովի պատգամավորները կառավարությանն առաջարկել են վերանայել դեղերի նկատմամբ ավելացված արժեքի հարկի կիրառումը:

 ԱԺ նիստում այս մասին ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանը՝ անդրադառնալով ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանի բարձրաձայնած մտահոգությանը, որ դեղերի գները Վրաստանում ավելի ցածր են, քան Հայաստանում:

Դանիելյանը նշեց՝ եթե անհրաժեշտ է, Հայաստանն էլ պետք է ազատվի դեղերի ԱԱՀ–ից:

 «Այդ հարցը լրջորեն քննարկվում է: Մենք կառավարությանն առաջարկել ենք վերանայել: Եվ, եթե կարիք լինի, հանդես կգանք օրենսդրական նախաձեռնությամբ»,–ասաց Լուսինե Բադալյանը՝ հավելելով, որ կառավարությունն այս պահին քննարկում  ԱԱՀ–ն վերանայելու հարցը:

Ըստ պատգամավորի՝ շատ մանրուքներ կան, որոնց ուշադրություն դարձնելով, վերահսկողություն սահմանելով, օրենքները փոխելով, կարող են որոշակիորեն վերահսկել դեղերի գները:

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930