Հայրերի վճարովի արձակուրդը երկարաձգելու կարիք կա. Սոնա Ղազարյան

ՀՀ ԱԺ ութերորդ գումարման ութերորդ նստաշրջանի հերթական նիստի ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանը «Հայրերի օր» սահմանելու վերաբերյալ նշեց, որ նախաձեռնությունը ողջունելի է, վերջերս նկատել է՝ երիտասարդ հայերն ավելի շատ են իրենց երեխաների հետ ժամանակ անցկացնում։

«Իսկապես պետք է առանձին օր, ես միանում եմ Ձեր նախաձեռնությանը, ողջունում եմ այն, և ուզում եմ հիշեցնել, որ նախորդ գումարման ընթացքում ես և գործընկերներս, ովքեր դահլիճում են, մենք սահմանել ենք վճարովի հայրության արձակուրդ։ Հայաստանում, թերևս, երեխայի ծնվելուց միայն մայրերն էին, որ կարողանում էին օգտվել։ Այժմ ընդամենը հնգօրյա, բայց վճարովի արձակուրդ կա աշխատանքի վայրից, 5 օր հնարավորություն ունեք նորածին երեխայի հետ մաքսիմալ շատ ժամանակ անցկացնելու, կնոջ կողքին լինելու համար»,-ասաց նա։

Պատգամավորի խոսքով՝ հայրության արձակուրդից օգտվողներից դրական արձագանքներ է ստացել, և կա կարիք երկարաձգելու արձակուրդի տևողությունը։

Լրահոս

Օրացույց

Հոկտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031