Պեսկովը՝ հատուկ գործողության ընթացքում Ռուսաստանի անելիքների մասին

Ռուսաստանը դեռ շատ անելիքներ ունի հատուկ ռազմական օպերացիայում հաղթելու համար: Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել Է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

Ավելի վաղ «Ախմատ» հատուկ նշանակության ջոկատի հրամանատար գեներալ-մայոր Ապտի Ալաուդինովը հայտարարել էր, որ Ռուսաստանն արդեն հաղթանակ է տարել հատուկ ռազմական գործողությունում:

«Դեռ շատ անելիքներ կան», — ասել Է Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե համաձայն է արդյոք նա Ալաուդինովի հետ:

Հիշեցնենք, որ Ռուսաստանը հատուկ ռազմական գործողություն է սկսել Ուկրաինայում 2022 թվականի փետրվարի 24-ին։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այն անվանել է «այն մարդկանց պաշտպանությունը, որոնք ութ տարի շարունակ ենթարկվում են ծաղրուծանակի, ցեղասպանության Կիեւի ռեժիմի կողմից»: Նա նշել է, որ հատուկ գործողությունը հարկադրված միջոց է, Ռուսաստանին «այլ կերպ վարվելու ոչ մի շանս չեն թողել, անվտանգության ոլորտում ռիսկերն այնպիսին են ստեղծել, որ այլ միջոցներով հնարավոր չի եղել արձագանքել»:

Լրահոս

Օրացույց

Դեկտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031