«ՀԱՄԱՍ»-ի բարձրաստիճան պաշտոնյա է սպանվել

ՀԱՄԱՍ շարժման բարձրաստիճան պաշտոնյան սպանվել է Գազայի հատվածում իր տան վրա ավիահարվածի հետևանքով, գրում է Times of Israel թերթը։

«ՀԱՄԱՍ-ին առընթեր Գազայի լրատվամիջոցները հաղորդում են, որ Իսրայելի օդային հարձակման հետևանքով զոհվել է Գազայի հյուսիսում ներքին անվտանգության ղեկավարի տեղակալը», — ասվում է հաղորդագրության մեջ:

Պարբերականի տվյալներով՝ խոսքը գնդապետ Մուհամեդ Մուրսիի մասին է՝ նա իր երեք հարազատների հետ սպանվել է Ջեբալիա քաղաքի տան վրա հարձակման ժամանակ։

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930