Նոր մոբիլիզացիա անցկացնելու հարցը չի քննարկվում. Պեսկով

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը բացասական պատասխան է տվել այն հարցին, թե արդյոք քննարկվում է Ռուսաստանում նոր մոբիլիզացիա անցկացնելու հավանականությունը։ Այս մասին նա ՏԱՍՍ-ին ասել է Արևելյան տնտեսական ֆորումում։

«Նման քննարկումներ չկան»,- ասել է Պեսկովը։

Ռուսաստանում մասնակի մոբիլիզացիա տեղի է ունեցել 2022 թվականի սեպտեմբեր և հոկտեմբեր ամիսներին։ Պաշտպանության նախարարության տվյալներով՝ այս ընթացքում զորակոչվել է ավելի քան 300,000 մարդ։ 2023 թվականին, ինչպես հաղորդել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը, պայմանագրով Ռուսաստանի Դաշնության զինված ուժեր է ընդունվել 500,000 մարդ։ 2024 թվականի առաջին կիսամյակում պայմանագիր է կնքել 190,000 մարդ։

Նախագահ Վլադիմիր Պուտինը հունիսի կեսերին ասել էր, որ ռազմական գործողության գոտում մոտ 700,000 ՌԴ զինվորական կա։

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930