Փորձում են օգտագործել ՀՀ գործող իշխանությունների դեմ բազմիցս խաղարկված մտրակի քաղաքականությունը` Հայաստանի շուրջ օղակը սեղմելու համար․ Աբրահամյան

ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․ «Ադրբեջանական խոսույթում վերջին շրջանում տեղ գտած այն մոտեցումը, թե ՀՀ զինված ուժերի և սպառազինության մատակարարումների վրա պետք է սահմանափակումներ դրվի, պետք է դիտարկել որպես Հայաստանի գլխին իջեցված հերթական նախապայման:

Այն, որ Հայաստանն այլընտրանք չունի և ցանկացած իշխանության դեպքում պետք է մեծ ուշադրություն դարձնել պաշտպանական խնդիրներին, այդ թվում` սպառազինության, զինտեխնիկայի գնումներին, նույնիսկ քննարկման ենթակա էլ չէ (գործող իշխանության գործոնը դեռ մի կողմ դրած):

Այն, որ միջազգային իրավունքի և ընկալման տեսանկյունից, Հայաստանի քայլերը հասկացված են` հաշվի առնելով Ադրբեջանի ագրեսիվ կեցվածքն ու գեներացվող ատելությունը, դա ևս քննարկելի չէ:

Այս ամենը հասկանում են նաև Բաքվում, սակայն փորձում են օգտագործել ՀՀ գործող իշխանությունների դեմ բազմիցս խաղարկված մտրակի քաղաքականությունը` Հայաստանի շուրջ օղակն առավելագույնս սեղմելու և ոտքի կանգնելու շանսից զրկելու համար»:

Լրահոս

Օրացույց

Հունվարի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031