ՀԷՑ-ը մանրամասներ է ներկայացրել հոսանքազրկման աղմկահարույց դեպքերի մասին

ՀԷՑ տնօրենների խորհրդի նախագահ Կարեն Դարբինյանն անդրադարձել է էլեկտրաէներգիայի անջատման դեպքերին։ Նրա խոսքով՝ ԲԷՑ-ի հոսանքազրկման հետևանքով, թեև կարճատև, բայց անջատվում է հանրապետության 1/3-ի հոսանքը․ «2023թ. նոյեմբերին կառավարության նիստի ժամանակ էլեկտրամատակարարման կարճատև ընդհատման պատճառների ուսումնասիրման համար ստեղծվեց հանձնաժողով, հետաքննության արդյունքում պարզ դարձավ՝ այն տեղի էր ունեցել ԲԷՑ-ում կատարվող աշխատանքների պատճառով։ Արդյունքում հոսանքազրկվել էր հանրապետության մոտ 1/3-ը, և սա ՀԷՑ պատասխանատվության դաշտից դուրս էր»:

Անդրադառնալով Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ներկայացման ժամանակ տեղի ունեցած հոսանքազրկմանը՝ Դարբինյանը նշել է, որ մինչ այդ էլ են այնտեղ եղել էլեկտրամատակարարման անջատումներ, բայց ոչ՝ ներկայացումների պահին. «Մեր ընկերության անձնակազմը մի քանի անգամ ստուգայց է կազմակերպել և պարզել, որ խնդիրն իրենց բալանսում գտնվող տրանսֆորմատորի թերությունների հետ էր կապված»։ Ըստ նրա՝ այդ մասին տեղյակ է պահվել թատրոնի աշխատակազմին, ասվել, որ տրանսֆորմատորներից մեկը պետք է փոխվի, բայց նրանք անտեսել են խորհուրդը։

Աբովյանի մարզադաշտում ֆուտբոլային հանդիպման ժամանակ տեղի ունեցած հոսանքազրկման հետ կապված էլ նա մանրամասնել է, որ նախքան խաղը այդ մասին ստացել են գրություն ՀՖՖ-ից՝ իրենց բալանսում գտնվող 2 տրանսֆորմատորներից մեկն անջատելու մասին. «Տրանսֆորմատորը ՀՖՖ դիմումի հիման վրա անջատվել էր, արդյունքում՝ խաղի օրը ամբողջ բեռն ընկել էր մեկ տրանսֆորմատորի և մեկ ուղղության վրա, որը, չդիմանալով ծանրաբեռնվածությանը, անջատվել էր»։

Լրահոս

Օրացույց

Դեկտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031