Ռուսական բանակը հարվածել է Զապորոժիեին. կա երկու զոհ

Ռուսական բանակը սեպտեմբերի 3-ի գիշերը հարվածել է Զապորոժիեին, հայտնում են տեղական իշխանությունները։ Նրանց տվյալներով՝ զոհվել է տեղի երկու բնակիչ, այդ թվում՝ 8-ամյա տղա։

Ինչպես հայտարարել է Զապորոժիեի շրջանային վարչակազմի ղեկավար Իվան Ֆեդորովը, 38-ամյա կինն ու 8-ամյա տղան զոհվել են շրջկենտրոնի վրա հրթիռային հարվածի հետևանքով::

Նաև, ըստ մարզպետարանի ղեկավարի, տուժել են 12-ամյա մի աղջիկ և 43-ամյա տղամարդ։ Երեխան այժմ վերակենդանացման բաժանմունքում է, պարզաբանել է Ֆեդորովը։

«Պայթյունի ալիքը և բեկորները վնասել են հարակից բազմահարկ շենքերը»,- հայտնում է նա։

Վերջին 24 ժամվա ընթացքում, ըստ Ֆեդորովի, ռուս զինվորականները 313 հարված են հասցրել Զապորոժիեի շրջանի 11 բնակավայրերին, իսկ բնակելի շենքերի և ենթակառուցվածքների ավերածությունների մասին 38 հաղորդում է ստացվել։

Այսօր Կիև կմեկնի Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) ղեկավար Ռաֆայել Գրոսսին: Նա նաև կայցելի երկրի հարավ-արևելքում գտնվող Զապորոժիեի ատոմակայան:

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031