Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվը նվազել է

Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվն այս տարվա առաջին կիսամյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ նվազել է 6.1 տոկոսով: Այս մասին ասաց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի նիստում 2024 թվականի պետական բյուջեի կատարման հաշվետվության ներկայացմանը:

«Նախորդ տարվա նույն ժամանակի համեմատությամբ Հայաստան այցելած զբոսաշրջիկների թվի անկում է գրանցվել՝ 6.1 տոկոսով: Դա հիմնականում պայմանավորված է ՌԴ-ից զբոսաշրջիկների թվի 23.6 տոկոս նվազմամբ: Փոխարենն ունենք Վրաստանից, Իրանից և Հնդկաստանից զբոսաշրջիկներ թվի աճ»,-նշեց նախարարը:

Լրահոս

Օրացույց

Դեկտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031