Կրեմլին չի անհանգստացնում Պուտինի այցը Մոնղոլիա, որը ստորագրել է Հռոմի ստատուտը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Մոնղոլիա այցի առումով Կրեմլին չի անհանգստացնում այն, որ Ուլան Բատորը ստորագրել է Հռոմի ստատուտը և Միջազգային քրեական դատարանի անդամ է հանդիսանում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Լրագրողների այն հարցին, թե արդյոք Կրեմլում մտահոգություններ կան՝ կապված Մոնղոլիայի կողմից ՄՔԴ-ի իրավասության ճանաչման հետ, ՌԴ ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը պատասխանել է. «Ոչ, անհանգստություն չկա»։

«Մենք հիանալի երկխոսություն ունենք Մոնղոլիայի մեր բարեկամների հետ», — Պեսկովի խոսքերն է մեջբերում «Ինտերֆաքս»-ը։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

Լրահոս

Օրացույց

Հունվարի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031