Քիչ առաջ Քրեակատարողական ծառայության լրատվական բաժնից հայտնեցին, որ ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող, ցմահ ազատազրկման դատապարտված, 1959 թվականին ծնված Ա․Կ․-ի ինքնազգացողության վատթարացման պատճառով օգոստոսի 26-ին՝ ժամը 19։05-ի սահմաններում, կանչվել է շտապօգնություն, հայտնում է ArmLur.am-ը։
Ժամը 19։35-ի սահմաններում շտապօգնության անձնակազմի կողմից արձանագրվել է Ա․Կ․-ի կենսաբանական մահը։
Լրատվամիջոցին հասած լուրերի նախնական վարկածի՝ սրտի կաթված է եղել։