Մակրոնը 2018-ին Դուրովին առաջարկել է Telegram-ի գլխավոր գրասենյակը տեղափոխել Փարիզ

Ֆրանսիայի նախագահ Էմմանուել Մակրոնը Պավել Դուրովին առաջարկել է 2018 թվականին Telegram-ի շտաբ գրասենյակը տեղափոխել Փարիզ, սակայն նա մերժել է։

Այս առաջարկը Պավել Դուրովին արվել է Ֆրանսիայի նախագահի հետ համատեղ ընթրիքի ժամանակ, գրել է «Wall Street Journal»-ը։

Նաև քննարկվել է Դուրովին Ֆրանսիայի քաղաքացիություն տրամադրելու հնարավորությունը։

Ավելի վաղ Le Canard Chainé-ն, հղում անելով Ելիսեյան պալատի իր աղբյուրին, հայտնել էր, որ Դուրովը ոստիկաններին պատմել է Մակրոնի հետ ծրագրված ընթրիքի մասին իր ձերբակալության օրը։ Սակայն Ֆրանսիայի իշխանությունները պաշտոնապես հերքում են այս տեղեկությունը։

Լրահոս

Օրացույց

Դեկտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031