Մադրիդի «Ռեալի» բրազիլացի վինգեր Վինիսիուս Ժունիորը խոսել է հարձակվող Կիլիան Մբապեի` «Ռեալի» ճամբար տեղափոխության մասին, ինչպես նաև նշել է, որ իրեն դուր է գալիս ֆրանսիացու խաղաոճը։
«Մենք շատ լավ թիմ ունենք և այդպիսին ենք մնացել երկար ժամանակ: Մբապեի գալով բոլորն ասում են, որ մենք կարող ենք անկասելի դառնալ, բայց հիմա պետք է ավելի լավ մարզվել և փորձել որքան հնարավոր է արագ հասկանալ միմյանց։
Ինձ դուր է գալիս Մբապեի ոճը, ինձ դուր է գալիս նրա խաղը և, ճիշտն ասած, ես իսկապես ոգևորված եմ նրանով, թե ինչ կարող ենք անել այս մրցաշրջանում: Նա գալիս է այդքան գոլեր խփելուց, այդքան տիտղոսներ նվաճելուց հետո: Նա գալիս է այն ակումբ, որտեղ միշտ երազել է խաղալ, և որտեղ յուրաքանչյուր ֆուտբոլիստ է երազում լինել՝ Մադրիդի «Ռեալ»:
Տա Աստված, որ Մբապեն կարողանա մեզ համար այնքան գոլ խփել, որքան խփել է իր նախորդ թիմում, որքան խփել է ազգային թիմում, և նա կարող է նույնիսկ ավելին անել մեզ հետ»,- Վինիսիուսի խոսքերն է մեջբերում CNN-ը։
Աղբյուր՝ armsport.am