76 տարեկանում կյանքից հեռացել է շվեդ նախկին մարզիչ Անգլիայի հավաքականի առաջին օտարեկրացի մարզիչ Սվեն-Գորան Էրիկսոնը։
«Մահացել է Սվեն-Գորան Էրիկսոնը։ Երկարատև հիվանդությունից հետո Սվեն-Գորանը մահացավ առավոտյան տանը՝ շրջապատված ընտանիքի անդամներով։ Ընտանիքը խնդրում է հարգել անձնական վշտի իրենց ցանկությունները և չկապվել իրենց հետ»,- ասվում է նախկին մարզիչի էջում տեղադրված հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ Էրիկսոնն ուներ ենթաստամոքսային գեղձի քաղցկեղ, և նա կարողացավ իրականացնել իր կյանքի երազանքը վերջերս՝ «Էնֆիլդում» գլխավորելով «Լիվերպուլը»։