Իսրայելը հայտնել է Լիբանանի հարավային շրջաններին ավիահարվածներ հասցնելու մասին

Իսրայելի ռազմական ավիացիան Լիբանանի հարավային շրջաններում հարվածներ է հասցրել շիա «Հեզբոլլահ» շարժման զինված կազմավորումներին պատկանող օբյեկտներին։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Իսրայելի պաշտպանության բանակը (ԻՊԲ)։

Նշվում է, որ Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել «Հեզբոլլահ»-ի թիրախներին, որոնք տեղակայված են Լիբանանի հարավի 10-ից ավելի շրջաններում։

«Խոցված թիրախների թվում են զենքի պահեստներ, ռազմական կառույցներ և արձակման կայանք, որն օգտագործվում էր «Հեզբոլլահ» ահաբեկչական կազմակերպության կողմից Իսրայելի դեմ ահաբեկչական հարձակումներ իրականացնելու համար», — նշված է Telegram-ում հրապարակված հաղորդագրության մեջ:

Լրահոս

Օրացույց

Հունվարի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031