Skip to main content

ԱՄՆ-ը և տարածաշրջանի հինգ երկրիր Հորմուզի նեղուցը շրջանցող այլընտրանքային երթուղիներ են պատրաստում. Բարաք

ԱՄՆ-ը Սիրիայի, Հորդանանի, Թուրքիայի, Լիբանանի և Եգիպտոսի հետ համատեղ աշխատում է այլընտրանքային առևտրային և էներգետիկ երթուղիների զարգացման ծրագրի վրա, որոնք կոչված են նվազեցնելու տարածաշրջանի կախվածությունը Հորմուզի նեղուցից: Այդ մասին հայտարարել է Սիրիայի և Իրաքի հարցերով ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց և Թուրքիայում ԱՄՆ դեսպան Թոմ Բարաքը։

Նրա խոսքով՝ երկու տարվա ընթացքում նախատեսվում է անցնել «կանխարգելիչ առաքման» մոդելին, որը հիմնված է տրանսպորտային ուղիների և մատակարարման շղթաների դիվերսիֆիկացման վրա:

Նախագիծը նախատեսում է նաև Միջին միջանցքի զարգացում Թուրքիայի, Ադրբեջանի և Թուրքմենստանի տարածքով դեպի Կենտրոնական Ասիա, այդ թվում՝ Եվրոպա գազի մատակարարման համար:

Բարաքը նշել է, որ այդ նախաձեռնությունները տարածաշրջանի նոր տնտեսական համակարգի ձևավորման մաս են կազմում, որն ուղղված է առևտրի ու ներդրումների ընդլայնմանը:

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031