Skip to main content

ԱԼԵՔՍԱՆԴՐ ՍԵՐԳԵՅԻ ՄԱԼԱՅԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԱԿՆԱԲՈՒԺՈՒԹՅԱՆ ԱՆՄՈՌԱՑ ՆՎԻՐՅԱԼԸ. (տեսանյութ)

Նվիրվում է ՀՀ վաստակավոր բժիշկ, պրոֆեսոր Ալեքսանդր Սերգեյի Մալայանի երկնային հոբելյանին

Երբ մասնագիտությունը կոչում է և կյանքի ուղի՝ մարդը մնո՛ւմ է պատմության մեջ, քանի որ միայն այս դեպքում է նվիրումն անմնացորդ:

Բժշկի աշխատանքը դա զուտ մասնագիտություն չէ, այն ունի իր ամնեատարբեր խիստ կարևոր դրսևորումները:
Երբ մասնագետն իր վարքով, բնավորությամբ, տեսակով, հոգատարությամբ և գիտելիքներով՝ ստեղծում է մի ամբողջ համակարգ, մթնոլորտ, որտեղ հիվանդ իրեն զգում է ապահովության մեջ:

Ալեքսանդր Մալայանը հենց այսպիսին էր: Նա լսում էր հիվանդին և ոչ միայն գանգատները, այլև զգում էր նրա հոգեբանությունը և յուրովի մոտենում յուաքանչյուրի բնավորությանը: Հաճախ ասում էր, որ մարդուն դեղորայքից ավելի լավ կարող է հանգստացնել խոսքը, որը պատահական չի ընտրվում, այլև նրան հասկանալուց հետո:
Իր բազմաթիվ ուսանողներին էր փոխանցում ոչ միայն բժշկական փորձ, այլև մարդուն խորապես հասկանալու և ճանաչելու կարողություն:

Ալեքսանդր Մալայանը, հայկական ակնաբուժության մեջ ունի այնպիսի ավանդ, որի պտուղները դեռ երկար տարիներ կսնեն ակնաբուժության աշխարհը: Այս ոլորտի Հայաստանյան մասնագետների մեծ մասը՝ նրա սաներն են, նրա փոխանցած գիտելիների կրողները, ովքեր պատվով առաջ են տանում ուսուցչի թողած դպրոցը:

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031