ՀԱՊԿ-ի շրջանակներում Հայաստանի նկատմամբ պարտավորությունները մնում են անփոփոխ, ՀԱՊԿ-ից և Ռուսաստանից բացի, Հայաստանի համար կայունության այլընտրանքային երաշխավորներ չկան։
Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ի հետ զրույցում ասել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների առաջին դեպարտամենտի տնօրեն Միքայել Աղասանդյանը՝ նշելով, որ այժմ Երևանում գերակշռում է նման փոխգործակցությունից հեռանալու դիրքորոշումը։
«Մեզ թվում է՝ այդ դիրքորոշումը հակասում է Հայաստանի ժողովրդի շահերին, էապես թուլացնում է ազգային անվտանգությունը։ Ի վերջո, հանրապետության կայունության երաշխավորների դերում ՀԱՊԿ-ին ու Ռուսաստանին այլընտրանք չկա։
Կազմակերպության շրջանակներում փոխադարձ պարտավորությունները մնում են անփոփոխ»,- ասել է Աղասանդյանը։