Մահացել է ֆրանսիացի հայտնի դերասան Ալեն Դելոնը

Մահացել է ֆրանսիացի աշխարհահռչակ դերասան Ալեն Դելոնը: Այս մասին հայտնում է AFP գործակալությունը՝ նշելով, որ 88 տարեկան արտիստի ընտանիքը դեռ մանրամասներ չի հայտնում։

Ուղիղ մեկ ամիս առաջ ֆրանսիական կինոյի աստղի դուստրը՝ Անուշկա Դելոնը, ցույց է տվել իր ծանր հիվանդ հոր լուսանկարները՝ նշելոբ, որ նրա մոտ ախտորոշվել է քաղցկեղ և Ալցհեյմերի հիվանդություն: Դուստրը հավելել է, որ լուսանկարներն արվել են հոր համաձայնությամբ:

Բացի Անուշկայից, Ալեն Դելոնն ունի երկու որդի՝ Էնթոնին և Ալեն-Ֆաբիեն։

Ալեն Դելոնի որդին ասել է, որ հայրը մտածում էր էվթանազիայի մասին։ Իսկ ինքը՝ դերասանը, խոստովանել է, որ դիտարկում է այս տարբերակը՝ նշելով, որ տարիքի հետ մարդ «իրավունք ունի լքելու այս աշխարհը հանգիստ, առանց հիվանդանոցների և ներարկումների»։

1957 թվականին էկրան բարձրացավ Ալեն Դելոնի մասնակցությամբ առաջին ֆիլմը՝ «Երբ միջամտում է կինը»։

1960 թվականին նա իր գռչակը ստացավ «Պայծառ արևի տակ» ֆիլմից հետո։ Այնուհետև հաջորդել են «Ռոկոն և նրա եղբայրները» և «Ընձառյուծը»: Վերջինս Դելոնին բերել է «Ոսկե գլոբուսի» անվանակարգ։ Դելոնն ունի բազմաթիվ պատվավոր մրցանակներ՝ Բեռլինի և Լոկառնոյի կինոփառատոններից, Իտալիայի կինոակադեմիայի «Դավիթ դի Դոնատելոն», գերմանական «Ոսկե տեսախցիկը»:

2019 թվականին դերասանը ինսուլտ է տարել։

Դերասանը կյանքից հեռացել է Ֆրանսիայի իր տանը՝ շրջապատված երեխաներով և ընտանիքով:

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

- Այս թեմայով -