Գիտակցում եմ` օրենսդիրում աշխատելու մեծ պատասխանատվությունը. Արմենուհի Ղազարյանը՝ պատգամավորի մանդատը ստանձնելու մասին

«Հարգելի ընկերներ, ցանկանում եմ Ձեզ տեղեկացնել, որ այսօրԿԸՀ-ից ստացա իմ պատգամավորական մանդատը»։

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նախկին պատգամավոր Գուրգեն Արսենյանի մանդատը ստացած Արմենուհի Ղազարյանը:

«Գիտակցում եմ`օրենսդիրում աշխատելու մեծ պատասխանատվությունս։ Քաղաքական թիմիս հետ`պատրաստ եմ մասնակցելու երկրիս ու ժողովրդիս առջև ծառացած խնդիրների լուծմանը»,- գրել է Ղազարյանը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նախկին պատգամավոր Գուրգեն Արսենյանի մանդատը տրամադրել է կուսակցության ընտրական ցուցակի առաջին մասի հերթական հաջորդ թեկնածու Արմենուհի Նշանի Ղազարյանին։

Հիշեցնենք՝ ԱԺ նախկին պատգամավոր Գուրգեն Արսենյանը նշանակել է Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան:

Լրահոս

Օրացույց

Դեկտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031