Ում է փոխանցվել Գուրգեն Արսենյանի պատգամավորական մանդատը. ԿԸՀ-ն հրապարակել է վերջինիս անունը

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նախկին պատգամավոր Գուրգեն Արսենյանի մանդատը տրամադրել է կուսակցության ընտրական ցուցակի առաջին մասի հերթական հաջորդ թեկնածու Արմենուհի Նշանի Ղազարյանին։

Հիշեցնենք, որ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նախկին պատգամավոր Գուրգեն Արսենյանը նշանակվել է Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան:

Համապատասխան հրամանագիրը ստորագրել է Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը:

Նշենք, որ նա այս պաշտոնում կփոխարինի Վաղարշակ Հարությունյանին:

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930